Նիսում ահաբեկիչների գործողությունները նման են ԴԱԻՇ-ին.ՆԳՆ
TASS-ը տեղեկացնում է ,որ Նիսի ահաբեկչությունը իրականացվել է սխեմայով, որը մեթոդները նման են ԴԱԻՇ-ի խմբավորման մեթոդներին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բեռնար Կազնևը: «Այդուհանդերձ հետաքննությունը դեռ հստակ տվյալներ չունի, թե արդյոք չարագործն ուղղակի կապ է ունեցել ԴԱԻՇ-ի հետ:Գործողությունների կերպն ամբողջությամբ վերցված է ԴԱԻՇ-ի ուղերձներից, որոնք կոչ են անում ահաբեկչական հարձակումներ իրականացնել, սակայն դեռ հետաքննությունը չի գտել կապ բեռնատարի վարորդ Մոհամմեդ Լաուեժ Բուլելի միջև: Չի կարելի բացառել հավանականությունը, որ խոսքն անհավասարակշիռ և չափազանց ագրեսիվ մարդու մասին է, ում հայացքները արագ արմատականացել են»,- ասել է Կազնևը RTL ռադիոկայանի եթերում:
