Փոխոստիկանապետ. փոխզիջումները պետք է լինեն երկուստեք
Երևանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը քիչ առաջ դեպքի վայրից լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ իրավիճակը մնում է նույնը՝ բանակցությունների արդյունքում պատանդներից ազատ են արձակվել մեկ ոստիկան և մեկ քաղաքացի: «Այս պահին ներսում է 5 պատանդ ոստիկան, բանակցությունները շարունակվում են», - ասաց փոխոստիկանապետը: Հունան Պողոսյանը նշեց, որ թե իրավապահների, թե զինված խմբի կողմից դրված պահանջները շարունակում են մնալ նույնը: «Փոխզիջումների տարբերակը պետք է լինի երկուստեք: Բանակցությունները շարունակվում են, ես դրան ավելացնելու ոչինչ չունեմ»: Իսկ թե ինչու են տարբեր մարդիկ այս օրերին բերման ենթարկվել հարցին պարոն Պողոսյանը ի պատասխան ասաց. «Բոլոր իրավական հիմնավորումները կան և բոլորը ստացել են իրենց պատշաճ պատասխանը, ոմանք վարչական պատասխանատվության են ենթարկվել, ոմանք էլ տարվել են հարցաքննության։
