Կվիրիկաշվիլին և Յըլդըրըմը հեռախոսազրույց են ունեցել
«Գրուզիա օնլայնը» է,որ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին և Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Կվիրիկաշվիլին իր ցավակցություններն է հայտնել Թուրքիայի ժողովրդավարության պաշտպանության համար իրենց կյանքը զոհած մարդկանց ընտանիքներին: Նա խաղաղություն և կայունություն է մաղթել Թուրքիայի ժողովրդին և կառավարությանը: Կվիրիկաշվիլին նշել է, որ ուժեղ և ժողովրդավարական Թուրքիան կարևոր է տարածաշրջանի զարգացման և կայունության համար և իր աջակցությունն է հայտնել ժողովրդավարական ճանապարհով ընտրված Թուրքիայի իշխանություններին: Թուրքիայի վարչապետն ընդգծել է, որ Թուրքիայում իրավիճակը կայունացել է և Վրաստանի հետ համագործակցությունը շարունակվելու է:
