«Մենք արդյունքների հասանք». Քերին Մոսկվայում էր
NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը Մոսկվայում եղել է արդյունավետ: «Կարծում եմ՝ մենք առաջ ենք շարժվում Սիրիայի հարցով: Ես բոլորովին վերջերս եմ եղել ՌԴ-ում, մենք խոսել ենք ռուսական կողմի հետ այն մասին, թե ինչպես կարող ենք ապահովել կրակի դադարեցման լիարժեք հաստատումը, ինչը թույլ կտա արդյունավետ պայքարել ԴԱԻՇ-ի դեմ, ինչպես նաև զբաղվել Ասադի կողմից իշխանության հանձնման գործընթացով:Կարծում եմ՝ մենք արդյունքների ենք հասել»,- ասել է նա:
