Սեֆիլյանը հանգուցալուծման համար երրորդ տարբերակ է առաջարկել. Վարուժան Ավետիսյան
Ինչպես արդեն հայտնել էինք, Էրեբունու ՊՊԾ-ի տարածքում գիշերը հանգիստ է անցել: Ըստ Վարուժան Ավետիսյանի` միայն սննդի խնդիր կա: Ավետիսյանը նաև տեղեկացրեց, որ Ժիրայր Սեֆիլյանը հանգուցալուծման համար երրորդ տարբերակ է առաջարկել. «Հիմա քննարկվում է այդ տարբերակը, և եթե զուգահեռաբար, այդ տարբերակը քննարկելով, իրենք փորձեն ստորություն անեն և գրոհեն՝ դա ավելի կատաղի դիմադրության կարժանանա»,-նկատեց նա:
