Բոլորն էլ զոհեր են. Հրանուշ Խառատյան
Ցավոք, Վարուժան Ավետիսյանից, Գևորգ Մանուկյանից, պարոնայք Օսիպովից և Եղիազարյանից զատ ես չգիտեմ, թե էլ ով կա Էրեբունու արդեն հանրահայտ ոստիկանական գնդում: Գնդապետ Արթուր Վանոյանի մահն, ինչ խոսք, շատ ծանր դեպք է: Դեպք է, ոչ թե միտամնավոր սպանություն: Նրա զոհվելը մեր երկրի համար նույնքան կորուստ է, որքան սահմանին ծառաող տղաների զոհվելը: Մեծ հաշվով այսօր այդ գնդում գտնվող բոլոր մարդիկ մեր երկրի իրավիճակի զոհերն են: Բոլորն էլ: Կոնկրետ ինձ համար այդպես է: Բոլորն էլ զոհեր են, ի թիվս այլոց, նաև այն պատճառով, որ նրանցից ոչ մեկը չի կարող ՛՛օրենքի շրջանակում՛՛ ապրել: Մի մասը պայքարում է, որ օրենքը գործի, և դրա զոհն է, մյուս մասը զոհ է, որովհետև նրան հարկադրում են օրենքը շրջանցել: Այսօր այդ գնդում դեմ դիմաց են հայտնվել մեր երկրի իրավիճակի երկու կարևոր խորհրդանշական խմբեր, որոնց միմյանց դեմ հանելով՝ իրականանում է մեր երկրի մեծ հանցագործ ռեժիմը: Հրանուշ Խառատյանի գրառումը
