Երևանում ուղղաթիռները շատ ցածր թռիչքներ են իրականացնում
Այսօր վաղ առավոտից Երևանում շատ ցածր թռիչքներ են իրականացնում ուղղաթիռները: Հիշեցնենք, որ տեղի ունեցածի արդյունքում զոհվել է մեկ ոստիկան, իսկ ևս մի քանիսը՝ վիրավորվել: Երեկ առավոտյան, խմբավորման անդամները գրավվել են ոստիկանության բազաներից մեկը: Նրանք պահանջում են ազատել իրենց մարտական ընկերոջը` Ժիրայր Սեֆիլյանին, ինչպես նաև նպատակ ունեն հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին: Մի քանի ժամից կլրանա մեկ օր է, ինչ բազան խմբավորման անդամների ենթակայության տակ է:
