Բանակցությունները Ժիրայր Սեֆիլյանը պետք է վարի. Վարուժան Ավետիսյան. տեսանյութ
|
«Եթե ոստիկանությունն ուժի չդիմի, մենք էլ չենք դիմի»,- այս մասին «Սիվիլնեթ»-ի հետ զրույցում ասել է «Հիմնադիր խորհրդարան»-ի փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը: Հարցին՝ ինչպե՞ս է նա տեսնում խնդրի լուծումն, ասաց. «Չեմ ուզում կանխատեսումներ անել ժամանակի և լուծման տարբերակների առումով, տեսնենք, թե ժամանակն ինչ ցույց կտա: Մենք ասել ենք, որ բանակցությունները Ժիրայր Սեֆիլյանը պետք է վարի, հիմա այդպիսի տարբերակ կա, որ նա էլ գործընթացի մեջ ներգրավվի»:
|
