Վլադիմիր Գասպարյանն այցելել է դեպքի վայր
«Սասնա Ծռեր» խմբավորման կողմից գրավված ոստիկանության Պարեկապահակային գնդում գիշերը խաղաղ է անցել` ոստիկանությունը գործողությունների չի դիմել, չնայած նախորդ օրը մեծաթիվ ուժեր էր կուտակել բազայի մոտ: Քիչ առաջ դեպքի վայր են ժամանել Ազգային անվտանգության ծառայության պետ Գեորգի Կուտոյանը և ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Վերջիններս ՊՊԾ գնդի մատույցներում զրուցել են միմյանց հետ, ծանոթացել առկա իրավիճակին: Նրանց և խմբավորման անդամների միջև դեպքի վայրում բանակցություններ չեն եղել: Վերջիններս կրկին հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին և պարզաբանել իրենց առաջիկա գործողությունները: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
