Վ. Ավետիսյան. «Զգում ենք, որ այս գիշեր ոստիկանական ուժերը կգրոհեն մեզ վրա»
Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը նշում է, որ այս պահին ամեն ինչ հանգիստ իրավիճակում է գտնվում.ՙՙՈչ մի փոփոխություն չկա: Մենք շարունակում ենք նույն վայրում մնալ, սակայն զգում ենք, որ այս գիշեր ոստիկանական ուժերը կգրոհեն մեզ վրա,ոստիկանները գնալով այստեղ շատանում են: Նրանք չցանկացան մեզ հետ բանակցել՝Ժիրայր Սեֆիլյանի միջոցով, բայց այս իրավիճակի միակ հանգուցալուծումը Սերժ Սարգսյանի հրաժարականն է՚՚: ՙՙՈստիկաններն այս պահին փակել են Էրեբունի վարչական շրջանի գրեթե բոլոր ճանապարհները, իսկ բնակչության մի մասին տարհանել են՚՚,-տեղեկացնում է նա: Հիշեցնենք,որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից շարունակվում է վերահսկողության տակ մնալ Էրեբունի վարչական շրջանի ոստիկանական շենքը:
