Փաշինյանին թույլ չեն տվել երրորդ անգամ այցելել ՊՊԾ գնդի տարածք
Ոստիկաններն ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին թույլ չեն տվել երրորդ անգամ այցելել զինված խմբի վերահսկողության տակ հայտնված ՊՊԾ գնդի տարածք: «Ես երկու անգամ եղել եմ ներսում, սակայն, ցավոք, երրորդ անգամ ոստիկանությունն ինձ այլևս ներս չթողեց», - հայաստանյան և արտասահմանյայն լրատվամիջոցներին պատմեց Փաշինյանը: «Չնայած այն բանին, որ ես պայմանավորվածություն ունեի թե՛ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի, թե՛ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի, թե՛ խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանի և Պավել Մանուկյանի հետ: Այդ մասին նաև փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը գիտեր, բայց ինձ չթողեցին և այժմ էլ թույլ չեն տալիս մտնել»,-հավելեց նա:
