Շահեն Հարությունյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է. «24 ժամում երկու «ձերբակալություն-հսկողություն»՝ 16 ժամով։ Ի վերջո, մի նոր մեղադրանք՝ ապօրինի զենք-զինամթերքի օգտագործման կամ ապօրինի զենք-զինամթերքի օգտագործող խմբին աջակցություն և օժանդակություն։ Մնացածի մասին վաղը։ Սերժ, դու հանցագործ, սրիկա ես։ Պատասխան ես տալու»:
