Զսպվածության կոչ
Առաջին հերթին դիմում եմ իշխանություններին՝ դրսևորել առավելագույն զսպվածություն և չգնալ գրոհի՝ խուսափելու համար նորանոր զոհերից: Թող բանակցությունները տևեն օրեր՝ խնդիր չկա: Եթե այդ բանակցությունների արդյունքում անգամ մեկ մարդկային կյանք փրկվի՝ հապաղումը արդարացված կլինի: Ես չգիեմ ինչով օգտակար լինել, բայց եթե երկու կողմները կգտնեն, որ ինչ-որ բան կարող եմ անել վերոհիշյալ նպատակի համար՝ պատրաստ եմ:
Մեկ դիտողություն ևս: Ներկա իրավիճակը որակելիս իշխանությունները սկսել են կիրառել ՛՛ահաբեկչություն՛՛ և ՛՛ահաբեկիչներ՛՛ բառերը: Հասկանալի է, իշխանություններին դա պետք է շահելու համար ազգաբնակչության աջակցությունը նախատեսվելիք գրոհի ժամանակ: Սակայն երկարատև առումով դա խիստ վնասակար է, քանի որ հարվածի տակ ենք դնում հայոց նորագույն զինված ողջ պայքարը, որն ընթացել է պատանդառության ու զինված հարձակումների ճանապարհով:
Եվ վերջինը, երբ կառավարիչները թաղում են քվեի միջոցով իշխանություն ձևավորելու բոլոր հնարավորությունները, ապա միշտ էլ բռնության ծիլեր են ի հայտ գալիս:
Իշխանություններն իրենց վարքում լրջագույն փոփոխությունների կատարելու հրամայականի առջև են կանգնած:
«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի գրառումը
