Սա ռուսական խաղ է, Պուտինին պետք է քաոս և քաղաքացիական պատերազմ Հայաստանում. Տիգրան Խզմալյան
Մի՞թե երկրում ռուսական բազնահազարանոց ռազմաբազա և ՖՍԲ ունենալով, Շոյգուի երեկվա հայտարարությունը Հարավային Կովկասում «սպասվող ահաբեկչությունների» մասին լսելով, մարդիկ այդքան միամիտ են, որ ապստամբության հիմնական թիրախ են համարում Սերժին… Անգամ մանուկները տիկնիկային թատրոնում տարբերում են խամաճիկին այն ձեռքից, որի վրա է այն նստած: Մի՞թե հողմաղացներն այդպես էլ չտարբերեցինք իրական հրեշներից: Մի՞թե թրքի ու ռսի դեմ կռիվ տվածները դեռ կարող են ուտել ԿԳԲ-ի կուտը և նահատակ դառնալ առանց հասկանալու այս դավադրությունը: Սա ռուսական խաղ է, տղաներին ծուղակ են քաշել, Պուտինին պետք է քաոս և քաղաքացիական պատերազմ Հայաստանում: Այո, Սերժը խամաճիկ է, թույլ և նենգ, բայց նրա ետևից իրական ստրկատիրոջը, չեկիստ վիշապին չտեսնողը ակամա օգնում է հենց այդ վիշապին: Միակ ելքն է այժմ` անմիջապես ընդհատել հակամարտությունը, Սերժի անձնական երաշխիքի դիմաց դուրս հրավիրել տղաներին, անմիջապես ազատել քաղբանտարկյալներին և անմիջապես սկսել ներքաղաքական ազգային երկխոսություն: Լարվածությունը թուլացնելու համար հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրություններ մինչև տարեվերջ: Եվ ամեն գնով խուսափել քաղաքացիական պատերազմից: դրա համար դիմել օգնության խնդրանքով ԱՄՆ, ԵՄ և ՆԱՏՈ: Ոչ մի դեպքում թույլ չտալ ռուսական միջամտություն, որը որակվելու է զավթում: Տիգրան Խզմալյանի գրառումը
