Շտապ. Ոստիկանությունը մեծածավալ տեխնիկա է կուտակել ՊՊԾ գնդի մատույցներում
ՀՀ ոստիկանութունը մեծածավալ տեխնիկա է կուտակել ՊՊԾ գնդի մատույցներում (Խորենացի փողոց): Հիեցնենք, այսօր վաղ առավոտյան մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել: Արգելափակված տարածքում գտվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ:
