Ելքն արտահերթ ընտրություններն են. ԺՀԿ
«ԺողովրդավարականՀայրենիք» կուսակցությունը հայտարարում է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ոստիկանությունում տեղի ունեցող գործընթացների ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը, որոնք տասնամյակներ շարունակ, ճնշելով ժողովրդին իշխանությունը ձևավորելու սահմանադրական իր իրավունքից, միաժամանակ հայ մարդուն զրկել է աշխատելու և արժանապատիվ ապրելու հնարավորությունից` այլընտրանք թողնելով ապստամբությունը: ԺՀԿ-ն ելքը տեսնում է միայն արտահերթ նախագահական ընտրությունը, որը պետք է բերի կուտակված հարցերի հանգուցալուծմանը: Հիշեցնենք, այսօր վաղ առավոտյան Արթիկում բերման է ենթարկվել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մաքեյանը։
