Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքում հայտնում է, որ իրեն ազատ են արձակել. «Ավտոյի զննումն ավարտեցին, զինամթերք, պայթուցիկ չգտան, արձանագրեցին, ազատեցին ինձ»։
Իր Ֆեյսբուքյան էջում լրագրող Լեւոն Բարսեղյանը տեսանյութով ներկայացրել է, թե ինչպես է ոստիկանությունը փորձում իրեն բերման ենթարկել: Պարոն Բարսեղյանը տեղեկացնում է նաեւ, որ այսօր ժամը 11:15-ին չորս ոստիկան Ագարակ գյուղի մոտ ուժով իրենից խլել են մեքենայի բանալիները եւ բերման ենթարկել ոստիկանության Շիրակի Մարզային վարչություն. «Պետ Մարտիրոսյանը ասաց, թե զենք-զինամթերք ունենալու կասկածանքով են բերման ենթարկել։ Հետո տեղափոխեցին Կումայրի բաժին, հիմա բերման ենթարկելու մասին արձանագրություն են կազմում, պիտի խուզարկեն ինձ եւ զննեն մեքենան։ Բայց ավտոյի բանալին մինչեւ հիմա իրենց մոտ է էղել։ Ագարակի խաչմերուկում առաջարկեցի ծանուցագիր ուղարկել, առաջարկեցի տանել 5 կմ հեռու գտնվող Արագածոտնի վարչություն կամ Աշտարակի բաժին, մերժեցին։ Հեռախոսս վերադարձրին 14։02-ին։ Հիմա արձանագրում են։ 14:15-ին լրացավ ինձ ազատությունից զրկելու երեք ժամը»։

