«Ազգային անվտանգություն»-ը հայտարարում է

Տեղեկանալով 17 հուլիսի 2016 թ. վաղ առավոտյան մի խումբ զինված անձանց կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրավելու փաստին, որի ընթացքում, ցավոք սրտի, կա մեկ զոհ (որի հարազատներին խոր վշտով ցավակցում ենք) և վիրավորներ (որոնց արագ ապաքինում ենք մաղթում) «ԱԱԿ»-ը հայտարարում է. - Հայաստանի Հանրապետությունում առկա են բազմաթիվ քաղաքական, տնտեսական, սոցիալական, ինչպես նաև մի շարք այլ խնդիրներ, որոնք օր առաջ արդարացի լուծում են պահանջում, - իշխանություններն անկարող են կամ չունեն համապատասխան կամք այդ խնդիրները լուծելու, ինչն առաջացրել է հասարակության լայն շերտերի արդարացի դժգոհությունը, - հասարակությունը չի ցուցաբերում ինքնակազմակերպման ու ինքնապաշտպանության սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված դրսևորումներ, - հասարակական ու քաղաքական կազմակերպությունները գործում են ինքնանպատակ և առավելագույնս հարմարվում են հնթացս իրավիճակներին, - նման պայմաններում հնարավոր են դառնում զարգացումներ, որոնք անկանխատեսելի են և կարող են կործանարար հետևանքներ ունենալ պետության ու ժողովրդի համար, Ի նկատի ունենալով ստեղծված իրավիճակը, «ԱԱԿ»-ը արձանագրում է, որ որևէ պարագայում անթույլատրելի և անհնարին է նման գործելավոճով հասնել հասարակական համերաշխության, իրավական ու սոցիալական հավասարության, ինչպես նաև հզոր ու զարգացող պետության կառուցման: Ուստի զինված խմբի անդամներին (որոնց հայրենասիրության մեջ բազմիցս ենք համոզվել) կոչ ենք անում վայրկյան առաջ հրաժարվել անկանխատեսելի հետևանքներով հղի գործողություններից՝ ՊՊԾ աշխատակիցներն իրենց երդմանը հավատարիմ իրականացնում են ծառայություն, և անթույլատրելի է նրանց նկատմամբ որևէ անօրինական գործողություն: Իշխանություններին, հատկապես ուժային կառույցներին հորդորում ենք գործել արհեստավարժ և ամեն ինչ անել իրավիճակը բանակցություններով հանգուցալուծելու համար: Հիշենք, որ երկու կողմում էլ հայրենասեր հայորդիներ են: «ԱԱԿ»-ը պատրաստ է անհրաժեշտության դեպքում իր հնարավորության սահմաններում թեկուզ փոքր-ինչ աջակցել իրավիճակը կարգավորելու խնդրում:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ, չեմ միանա. Ծառուկյան Գագիկ Ծառուկյանը կգլխավորի ԲՀԿ-ի ընտրական ցուցակը Ծառուկյանը՝ Լուկաշենկոյի մասին Իրավունքի ժխտողականության, նիհիլիզմի օրինակ է այն ամենն, ինչ կատարվում է Մայր Աթոռի դեմ․ փաստաբան Միքայել սրբազանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը հասնում է խոշտանգման. հայտարարություն Այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն ընդհանուր իրադրությունն անկանխատեսելի է. Գանտահարյան Գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին 18 արդարների գործով դատական նիստին մարդիկ «հրաժարվում են» 18 անգամ լսել «մեղադրանքի» նույն տեքստը Վերին Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար 18 ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է ուղեղի ցնցում Հանրապետականը կամ Հայրենիք կուսակցությունը Թաթոյանից վա՞տն են, որ չեն մասնակցում ընտրություններին (video) Հայաստանի Gallup-ն ուղղակի ասոցիացիա է, նրանց թվերին մի՛ նայեք. Թովմասյան (video) Բագրատ Սրբազանին և իր աջակիցներին կալանավորեցին,որ «միջանցքը» ԱՄՆ-ում հանձներ Ալիևին․Արթուր Սարգսյան (video) Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես այնտեղ չեմ եղել, դե քննե՛ք. Բագրատ Սրբազանը նեղը գցեց դատախազներին (video) «Էս դժոխքի վերջը ե՞րբ է գալու»․ շիրակցիները՝ «Հայաստան» դաշինքի անդամներին (video) Ցուցակները կան․ 2 ամիս է մնացել․ ընդդիմությունը մի խնդիր հենց հիմա պետք է լուծի․ Էդգար Էլբակյան (video) ԶՊՄԿ-ն՝ հեղինակավոր @doingdigitalforum 2026-ի մասնակից ու արդյունաբերական փոխակերպման գործընկեր Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի գործը կքննի դատավոր Վարդգես Սարգսյանը Արաղչին ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել Կապանցինե՛ր, էդ դրոշով «այրելու են» ձեզ․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարից մի քանի ժամ առաջ առևտրականները 1 միլիարդ դոլարի խաղադրույք են կատարել․ Reuters Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր Լա՛վ իմացեք՝ մի հասարակություն, որը պատերազմն առհասարակ մերժում է, պետություն չի ունենալու․ Էլբակյան (video) Սաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղիները Ուկրաինան և Ադրբեջանը մտադիր են խորացնել համագործակցությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am