«Եթե մեր հորդորները չլսվեն, ի վիճակի ենք վնասազերծելու նրանց». Հունան Պողոսյան
Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ վիրավորված ոստիկանները երկուսից ավելին են։ Հրազենային վիրավորում են ստացել գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյան: Եվս մի քանիսն այլ վնասվածքներ են ստացել։ «Եթե մեր հորդորները չլսվեն, ի վիճակի ենք վնասազերծելու նրանց, քանի որ մարդասպանների հետ այլ կերպ չեն վարվում։ Քանի դեռ հույսներս չենք կորցնելու բանակցելու, մենք շարունակելու ենք բանակցել»,- նշեց Հունան Պողոսյանը։
