Վիրավոր ոստիկանին վիրահատել են
Այսօր առավոտյան տեղի ունեցած զինված գործողությունների արդյունքում մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել: «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ավարտվել է վիրավոր ոստիկանի վիրահատությունը: Կլինիկայից hayeli.am-ի թղթակցին փոխանցեցին, որ ոստիկանի վիճակն այժմ բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում: Նշենք, որ հոսպիտալ է տեղափոխվել մեկ ոստիկան:
