Փաշինյանը մանրամասներ է պատմում
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ ոստիկանության բազայից, եւ լրագրողներին պատմեց, որ ոստիկանության Էրեբունու բազան գրաված խմբի անդամները պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ ժողովրդի վստահության կառավարության ձեւավորում: Փաշինյանը նաեւ տեսանկահարահանել էր բազայի ներսը, որտեղից ակնհայտ է դառնում, որ թվով 7 պատանդների մեջ է ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը: Խմբավորումը ի սկզբանե պատանդ էր վերցրել 8 ոստիկանի, սակյան նրանցից մեկի ճնշման կտրուկ տատանման պատճառով շտապօգնություն է կանչվել եւ նա հոսպիտալացվել է:
