Ոստիկանները փորձում են գրոհել մեր դիրքերը, BMP են բերել. Վարուժան Ավետիսյան
«Էրեբունու հատուկ նշանակության զորամասը փաստորեն գրավված է»: «Այնտեղ կան ոստիկանական զորքեր, զինված ուժերի ստորաբաժանումներ և կարծես թե մեկ տանկ է բերվել»: «Ոստիկանությունը դիպուկահարներ է տեղակայել հարակից շենքերի տանիքներին»: «Իրականում, անտեսելով մեր բազմաթիվ հորդորները, ոստիկանությունը գրոհ կազմակերպեց մեր վրա զրահամեքենայով և կրակ բացեց ապստամբների ուղղությամբ: Ապստամբները ստիպված ինքնապաշտպանության նպատակով պատասխան կրակ բացեցին»: «Ոստիկանները փորձում են գրոհել մեր դիրքերը, BMP են բերել, բայց մեր դիրքերը լավ են և մեզ մոտ բարձրաստիճան ոստիկաններ կան, գեներալ Եղիազարյանը և գնդապետ Օսիպյանը»: Եղիազարյանի մասին պարզաբանում է. «Վլադիմիր Գասպարյանի տեղակալ գեներալ Վարդան Եղիազարյանը մեզ մոտ է»: «Ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքի կենտրոնում հավաքված քաղաքացիներին»: «Մեր դեմ են բերում Ոստիկանության զորքերի երիտասարդ զինվորներին»: «Որքան ուշացնում են Ժիրայր Սէֆիլյանին մեզ մոտ բերելը, այնքան իրավիճակն ավելի է սրվում: Կրկնում ենք, մենք ենթարկվում ենք միայն Ժիրայր Սէֆիլյանին, բանակցություններ կարող է վարել միայն Ժիրայր Սէֆիլյանը: Եվ բանակցությունները լինելու են մեկ հարցի վերաբերյալ` ինչպես է Սերժ Սարգսյանը փոխանցում իշխանությունը ժողովրդի վստահության կառավարությանը»: Վարուժան Ավետիսյանի գրառումները
