Ես բոլոր տեսակի ծայրահեղություններին կողմ չեմ. Պատգամավոր
Մի խումբ զինված անձանց մուտքը ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և այնտեղ գտնվող անձանց սպառնալիքով պահելը ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ծայրահեղ քայլ է որակում: hayeli.am-ի հետ զրույցում պատգամավորը ասաց. «Չգիտեմ՝ ով ինչ է արել, բայց ես նման ծայրահեղ քայլերին, բոլոր տեսակի ծայրահեղություններին կողմ չեմ»:
