Սուտ է. Քերրի
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ զրույցում հերքել է լուրերը, թե ԱՄՆ-ն ներգրավված է Թուրքիայի պետական հեղաշրջման տապալված փորձի կազմակերպման մեջ: Ինչպես հայտնում է israelnationalnews.com-ը, ավելի վաղ նման մեղադրական հայտարարությունով է հանդես եկել Թուրքիայի աշխատանքի և սոցիալական անվտանգության հարցերով նախարար Սուլեյման Սոյլուն: Քերին խոսել է Չավուշօղլուի հետ ու սուտ որակել Թուրքիայում տեղի ունեցած դեպքերում ԱՄՆ-ի ներգրավվածության լուրը:
