Ոստիկանությունը բերման է ենթարկել անչափահաս տղայի
Քիչ առաջ Ոստիկանության աշխատակիցները բերման ենթարկեցին մեկ քաղաքացու, որն անչափահաս է:hayeli.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ նրան ձերբակալել են, երբ փողոցով անցնելիս է եղել: Մեր թղթակիցը փորձել է ճշտումներ անել, թե ինչու են ձերբակալում տղային, սակայն նրան սպառնացել են, որ իրեն էլ կձերբակալեն ու, չեն պատասխանել ոչ մի հարցի:
