Մեղավորը իշխանություններն են. քաղաքական գործիչները՝ այսօրվա դեպքերի մասին
ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն անընդունելի է համարում զինված անձանց մնալ գործողությունները: «Նրանց մուտքը ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և այնտեղ գտնվող անձանց սպառնալիքով պահելը ճիշտ չէ: Ես նման ծայրահեղ քայլերին, բոլոր տեսակի ծայրահեղություններին կողմ չեմ»,- ասաց նա: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ խոսելով դեպքից՝ նշեց, որ մեղավորը իշխանություններն են: «Իշխանության ապաշնորհ ու հանցավոր քաղաքականությունը դրսևորում է սոցիալ֊տնտեսական, քաղաքական և իրավական ոլորտներում: Այսօր դրված է նաև ազատագրված տարածքների հարցը և այս ամենը առանց օրինական ելքերի հնարավորության բերում է հակազդեցության»,- ասաց նա:
