Մհեր Շահգելդյանին չեն թույլատրել մտնել ոստիկանության գրավված զորամաս
«Օրինաց երկիր» խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը ցանկացել է մտնել ոստիկանության գրավված զորամաս, սակայն նրան չեն թույլատրել: Ինչպես, դեպքի վայրից, հայտնում է hayeli.am-ի լրագրողը՝ բացի Մհեր Շահգելդյանից այնտեղ կա ևս մի քանի պատգամավոր, որոնցից միայն Նիկոլ Փաշինյանին է հաջողվել զրուցել գրոհայինների հետ: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն արդեն երկու անգամ մտել է զորամաս և հաղորդել իրավիճակի մասին:
