Հայը` հայ ոստիկանին, մենք հարց պիտի լուծե՞նք. Կոմիտաս վարդապետ Հովնանյան
Hayeli.am-ի հետ զրույցում Կոմիտաս վարդապետ Հովնանյանն, անդրադառնալով «Սասնա ծռեր» ջոկատի անդամների կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելուն ասաց. «Հայը հային պատանդ պահելով, հայը` հայ ոստիկանին, մենք հարց պիտի լուծե՞նք: Եվ հանկարծ կամ ոստիկանները գլուխ բարձրացրեցին, կամ դա անողները ու հայի արյուն թափվեց, հետո՞, ու՞ր ենք հասնելու: Այսինքն` սահմանը փոխադրում ենք նե՞րս, սահմանային սպանությունները տեղափոխում ենք հայը հայի սպանության հարթակ: Եվ իմ համար այդ քայլը համոզիչ չէ»:
