Երևանում երկու գերի են ազատել. interfax.ru
Ինչպես գրում է interfax.ru-ն, Երևանում՝ Էրեբունի վարչական շրջանում, տեղի ունեցած զինված հարձակումից հետո, ոստիկանական ուժերը փորձել ենկանգնեցնել այն: Էրեբունիի ՊՊԾ-ն գրոհողները գերի են վերցրել ոստիկանության աշխատակիցների: Ինչպես գրում է՝ ռուսական կայքը՝ հղում անելով հայկական լրատվամիջոցներին, գրոհի ժամանակ մահացել է մեկ հոգի, երկուսը վիրավորվել են: Մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:
