«Այնպիսի տպավորություն է,որ Վլադիմիր Գասպարյանը սթափության կարիք ունի».Նիկոլ Փաշինյան
Ոստիկանության բազա է ժամանել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և բանակցություններ վարել զինված խմբի անդամների հետ, ովքեր այսօր հարձակում են գործել ոստիկանության վրա: Գործողության մասնակիցներ Վարուժան Ավետիսյանը և Պավլիկ Մանուկյանը նշել են, որ իրենց պահանջները նույնն են մնում՝ Սերժ Սարգսյանի հրաժարական և ժամանակավոր կառավարության ձևավորում: Նրանք նշել են, որ եթե ոստիկանները հարձակում սկսեն, իրենք պատասխան գործողություններ են ձեռնարկելու: Բազայի տարածքում Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հետ և կոչ է արել սառնասրտություն պահպանել: Պատգամավորը նշել է, որ հեռախոսազրույցից տպավորություն ունի, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սթափության կարիք ունի:
