Գրոհողներից Արեգ Կյուրեղյանը դեպքի վայրից տեսանյութ է հրապարակել. lenta.ru-ի անդրադարձը երևանյան դեպքերին
Ոստիկանության աշխատակիցները մեծ ուժեր են կուտակել Էրեբունու բաժնի տարածքում, որտեղ տեղի էր ունեցել զինված հարձակումը:Գրոհողներից Արեգ Կյուրեղյանը տեսանյութ է հրապարակել: Տեսանյութում երևում է, թե ինչպես են գերի վերցվել ոստիկանական աշխատակիցներ: Ինչպես lenta.ru-ն է հաղորդում՝ հղում անելով իր աղբյուրին, այնտեղ գերի են պահվում 7 ոստիկաններ: Նշվում է, որ նրանցից մեկի մոտ ճնշման տատանում է եղել, որից հետո նրան ազատ են արձակել: Կայքը հղում անելով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փածինյանին, տեղեկացնում է, որ պատգամավորը հայտնել է, թե զինված անձիք պահանջում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Զինված անձանց հետ ներկայումս վարվում են բանակցություններ՝ ՀՀ իշխանություններին նրանց խաղաղ հանձվելը կազմակերպելու համար:
Видео: Арег Кюрегян / Facebook
