Անտեսելու ենք խաղի կանոնները. Ժ. Սեֆիլյան
«Մեկնարկում է հայկական գարունը»,- Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած ասուլիս-քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց Անդրիաս Ղուկասյանը: Նա հայտարարեց, որ իրենք չեն կոտրվելու, գնալու են առաջ, և Հայաստանը լինելու «իրավական, սոցիալական, անկախ պետություն»: «Նոր Հայաստանի» շատբի ղեկավար Ժիրայր Սէֆիլյանն էլ հայտարարեց, որ իրենք դուրս են եկել փողոց՝ խոստանալով մնալ այնտեղ, մինչև չեն «ձերբազատվել այս ռեժիմից», ու որ իրենք իրենց խոստմանը տեր են. «Մենք միակ քաղաքական ուժն ենք, որ անտեսելու է առկա իշխանությունների թելադրած խաղի կանոնները: Այս ոսկորը մնալու է իշխանությունների կոկորդում: Մենք պայքարելու ենք մինչև վերջ»: Խոսելով իրենց առաջիկա անելիքների մասին՝ Ժ. Սեֆիլյանը տեղեկացրեց, որ մինչև փետրվարի 20-ը իրենք աշխատելու են կոնկրետացնել, թե իշխանությունների հեռանալուց հետո՝ իրենք ինչպիսի Հայաստան են պատկերացնում: Նա հայտնեց, որ նախատեսում են փետրվարի 20-ին մտավորակնների հետ միասին մեծ համաժողով անել ու հենց այնտեղ էլ ներկայացնել այդ ամենը:
