ՊՆ-ն չի մեկնաբանում ապստամբների կոչը
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրաժարվեց մեկնաբանել խմբավորման անդամների բանակին ուղղված կոչին և նրանց միանալու մասին տեղեկատվությանը: «Չեմ կարող մեկնաբանել, դա նրանց ներքին հարցերն են»,- մեկնաբանեց նա: Արդեն հայտնել ենք, որ այսօր լուսադեմին Երևանում ապստամբություն է կատարվել, որի արդյունքում «Սասնա Ծռեր» խմբավորման անդամները գրավել են ոստիկանության բազաներից մեկը: Խմբավորման անդամները նաև հայտարարություն են տարածել, որում անդրադարձել են իրենց նպատակներին և կոչում դիմել ուժային կառույցներին և ազգաբնակչությանը: Անդամները դիմել են նաև հայկական բանակին:
