Ոստիկանությունը զրահամեքենայով գրոհ կազմակերպեց մեր դեմ. Վարուժան Ավետիսյան
Հիմնախդիր խորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանն իր Facebook-ի աջում գրել է. «Ոստիկանությունն իրականությանը չհամապատասխանող լուրեր է տարածում, իբրև թե ապստամբներն են կրակել և վիրավորել մի ոստիկանի, որը, ըստ ոստիկանության լուրերի, մահացել է: Իրականում, անտեսելով մեր բազմաթիվ հորդորները, ոստիկանությունը գրոհ կազմակերպեց մեր վրա զրահամեքենայով և կրակ բացեց ապստամբների ուղղությամբ: Ապստամբները ստիպված ինքնապաշատպանության նպատակով պատասխան կրակ բացեցին»:
