Բնակիչների տարհանում՝ Էրեբունու ոստիկանության հարակից տարածքում
Պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված անձինք շարունակում են պատանդ պահել ոստիկանության աշխատակիցներին: Դեպքի վայրում են ՀՀ ներքին զորքերի հրամանատար գեներալ Լեւոն Երանոսյանը, ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: ՊՊԾ տարածքի հարակից շենքերի բնակիչներին տարհանել են. անջատված է գազամատակարարումն ու ջրամատակարարումը: Ըստ ոստիկանության` դա արվել է անվտանգության նկատառումներից ելնելով:
