«Խմբավորման անդամներից մեկը հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում».Նիկոլ Փաշինյան
Ոստիկանության բազա է ժամանել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և բանակցություններ վարել զինված խմբի անդամների հետ, ովքեր այսօր հարձակում են գործել ոստիկանության վրա: Պատգամավորը լրագրողներին հայտնեց,որ բազան գրաված խմբի անդամները պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը և ժողովրդի վստահությամբ կառավարության ձևավորում: Փաշինյանը տեղեկացրեց, որ խմբավորումը ի սկզբանե պատանդ էր վերցրել 8 ոստիկանի, սակայն նրանցից մեկի ճնշման կտրուկ տատանման պատճառով շտապօգնություն է կանչվել և հոսպիտալացվել է: Վերջինս նշեց, որ խմբավորման անդամներից մեկը հրազենային կամ բեկորային վնասվածք է ստացել գլխի շրջանում: Պատգամավորը նրան տեսել է գլուխը վիրակապած վիճակում: «Իրենք ասել են, որ իրենք որևէ ոստիկանեի հետ խնդիր չունեն: Տրամադրված են վճռական՝ հարձակման կամ գրոհի պարագայում: Պավել Մանուկյանն ասել է, որ եթե գործողություններ լինեն, իրենք կդիմեն պատասխան գործողությունների», – հավելեց Նիկոլ Փաշինյանը:
