Լևոն Բարսեղյանին տանում են ոստիկանություն
«Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը հայտնում է, որ իրեն տանում են ոստիկանության Շիրակի վարչություն, առանց հիմքի: Արդեն հայտնել ենք, որ այսօր լուսադեմին Երևանում ապստամբություն է կատարվել, որի արդյունքում «Սասնա Ծռեր» խմբավորման անդամները գրավել են ոստիկանության բազաներից մեկը: Խմբավորման անդամները նաև հայտարարություն են տարածել, որում անդրադարձել են իրենց նպատակներին և կոչում դիմել ուժային կառույցներին և ազգաբնակչությանը: Անդամները դիմել են նաև հայկական բանակին:
