ՇՏԱՊ.Շենգավիթի ոստիկանապետը ծանր վիրավոր է
Hayeli.am-ի ունեցած տեղեկություններով ,ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության վրա զինված հարձակման ժամանակ վիրավորվել է Շենգավիթի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Ա. Հովհաննիսյանը: Նրա վիճակը ծանր է:Վերջինս վիրավորվել է այն ժամանակ,երբ ամստամբները օդում կրակոցներ են արձակել,և գնադկներից մեկը կպել է ոստիկանապետին: : Իսկ «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը facebookի իր էջում գրել է. «Մեր ունեցած տվյալներով ապստամբ երիտասարդ հերոսներից մեկը` Թաթուլ Սպարտակի Թամրազյանը, ծանր վիրավոր է»:
