Բազայում պատանդ են վերցրել փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին և 7 ոստիկանի. Նիկոլ Փաշինյան
Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին և 7 ոստիկանի «Սասնա Ծռեր» խմբավորման անդամները գերի են վերցրել ,լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը.ՙՙԲազան գրաված խմբի անդամները պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը և ժողովրդի վստահությամբ կառավարության ձևավորում:Խմբավորումը ի սկզբանե պատանդ էր վերցրել 8 ոստիկանի, սակայն նրանցից մեկի ճնշման կտրուկ տատանման պատճառով շտապօգնություն է կանչվել և նա հոսպիտալացվել է՚՚: Փաշինյանը նշեց, որ խմբավորման անդամներից մեկը հրազենային կամ բեկորային վնասվածք է ստացել գլխի շրջանում: Պատգամավորը նրան տեսել է գլուխը վիրակապած վիճակում:
