Մեկ զոհ և վիրավորներ. ntv.ru
Ռուսական ntv.ru-ն, հղում անելով հայկական լրատվամիջոցներին, գրում է, որ այս գիշեր մի խումբ զինված քաղաքացիներ ներխուժել են Երևան քաղաքի Ոստիկանության Էրեբունու շրջանի գումարտակ։ Զինված ապստամբության կազմակերպիչներն են հանդիսանում Հիմնադիր խորհրդարանի անդամները, ովքեր պահանջում են երկրի նախագահի հրաժարականը և ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին: Ռուսական կայքը, հղում անելով հայկական «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին, գրում է նաև, որ զինված հարձակման արդյունքում կա մեզ զոհ և բազմաթիվ վիրավորներ:
