Ոստիկանությունն իրականությանը չհամապատասխանող լուրեր է տարածում
ՀԽ-ի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ոստիկանությունն իրականությանը չհամապատասխանող լուրեր է տարածում, իբրև թե ապստամբներն են կրակել և վիրավորել մի ոստիկանի, որը, ըստ ոստիկանության լուրերի, մահացել է: Իրականում, անտեսելով մեր բազմաթիվ հորդորները, ոստիկանությունը գրոհ կազմակերպեց մեր վրա զրահամեքենայով և կրակ բացեց ապստամբների ուղղությամբ: Ապստամբները ստիպված ինքնապաշատպանության նպատակով պատասխան կրակ բացեցին:
