Պետրոս Մակեյանին տարել են ոստիկանական բաժանմունք
Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը հայտնել է զինված ապստամբություն սկսելու մասին և, ըստ տեղեկությունների, իրենք գրավել են Ոստիկանության Էրեբունու բաժինը: Hayeli.am-ը կապ հաստատեց Պետրոս Մակեյանի հետ, ով մեզ հետ զրույցում փաստեց, որ առավոտյան մի խումբ ոստիկաններ եկել և իրենց ուղեկցել են ոստիկանական բաժամունք, որտեղ իրեն տվել են մի քանի հարցեր: Hayeli.am-ը կապ հաստատեց նաև Պետրոս Մակեյանի կնոջ հետ, ով ասաց, որ իրենք արդեն մի շաբաթ է՝ ինչ գտնվում են Արթիկում: Պետրոս Մակեյանը կատարվածի հետ կապ չունի այդ մասին իմացել է առավոտյան, և ոստիկանների հետ գնացել է Արթիկի ոստիկանական բաժանմունք:
