Ոստիկանությունը փակել է Էրեբունու բաժին տանող ճանապարհը
Ոստիկանական մեքենաները, զրահամեքենաները այս պահին փակել են ոստիկանության Էրեբունու բաժին տանող ճանապարհը, լրագրողներին արգելում են անցնել կամ նկարահանումներ իրականացնել: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ազատությանն» ասաց, որ քիչ անց իրենք հայտարարությամբ հանդես կգան: «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ իրենք ապստամբություն են սկսել: azatutyun.am
