Թուրք զինվորականին գլխատել են փողոցում. լուսանկար
Թուրքական բանակի զինծառայողներից մեկը, ով մասնակցել է Բոսֆորով անցնող կամրջի արգելափակման գործողություններին, զենքը հանձնելուց հետո գլխատվել է հեղաշրջման հակառակորդների կողմից: Այս մասին հայտնում է Sputnik գործակալության ադրբեջանական ծառայությունը` վկայակոչելով Sozcu թուրքական պարբերականը:
Ինչպես հաղորդվում է` թուրքական բանակի զինվորները, ովքեր մասնակցել են Ստամբուլում Բոսֆորի կամուրջների արգելափակմանը, հուլիսի 16-ին վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին:
Նրանց վրա հարձակվել են պետական հեղաշրջման հակառակորդները, ինչի արդյունքում զինծառայողներից մեկին գլխատել են:

