Թուրքիայում Ռազմաօդային ուժերի հրամանատարի են ձերբակալել
Ձերբակալել են Թուրքիայի Ռազմաօդային ուժերի նախկին գլխավոր հրամանատար, գեներալ Աքըն Օզթյուրքին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով թուրքական Sabah թերթը: Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդում էին, որ Օզթյուրքը կարող է կապ ունենալ ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր հոգևոր քարոզիչ Ֆոթուլլահ Գյուլենի հետ, որին թուրքական իշխանությունները մեղադրում են հեղաշրջման կազմակերպման մեջ:
