Ստամբուլում ապստամբներին ձերբակալելու կադրերը
Համացանցում է հայտնվել տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես են տասնյակ զինվորականներ, ովքեր կազմակերպել էին Բոսֆորով Ստամբուլ գնալու կամուրջներից մեկի գրավումը, հանձնվում: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը: Կադրերում երևում է, թե ինչպես են ռազմական անհաջող հեղաշրջման մոտ 50 զինվորականներ կամուրջի երթևեկությունը կանգնեցրած տանկերից դուրս գալիս վեր բարձրացրած ձեռքերով:
