Իրավիճակի սրումը վտանգ է ներկայացնում. ՌԴ ԱԳՆ
Թուրքիայում ահաբեկչական սպառնալիքների ֆոնին իրավիճակի սրումը վտանգ է ներկայացնում միջազգային եւ տարածաշրջանային կայունության համար: Այդ մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում: «Մոսկվայում խիստ մտահոգված են Թուրքիայի Հանրապետությունում վերջին իրադարձությունների առնչությամբ: Այդ երկրում գոյություն ունեցող ահաբեկչական վտանգների և տարածաշրջանում զինված հակամարտության ֆոնին ներքաղաքական իրավիճակի սրումը բարձր վտանգ է ներկայացնում միջազգային և տարածաշրջանային կայունության համար»,- գրում է Ռիա Նովոստին:
