Թուրքիայում մահապատիժը կարղ է վերականգնվել
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը չի բացառել երկրում մահապատիժը վերականգնելու հնարավորությունը։ Ինչպես տեղեկացնում է թուրքական ATV-ն, այդ մասին Բինալի Յըլդըրըմը հայտարարել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի և ՆԳ նախարար Էֆքան Ալայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով մահապատիժը վերականգնելու հնարավորության մասին լրագրողի հարցին։ «Ինչպես գիտեք, մահապատիժը հանվել է Թուրքիայի Սահմանադրությունից։ Այսօր խորհրդարանում նիստ է լինելու, որի ընթացքում կուսակցությունների հետ կքննարկենք, թե ինչ է պետք անել նման խելագար արարքներին դեմ հանդիման չհայտնվելու համար»,-ասել է նա։
