Ռուսական «Սու-24»-ը խոցած անձը՝ հեղաշրջման փորձի մասնակից
Ռուսական «Սու-24»-ը խոցած անձը մասնակցել է Թուրքիայում պետական հեղաշրջման փորձին: Այս մասին հայտարարել է Անկարայի քաղաքապետ Մելիհ Գեքչեքը, հաղորդում է Cumhuriyet-ը: Թուրքիայում զինվորականները հուլիսի 15-ին փակել են երթեւեկությունը Բոսֆորով և փորձել զինաթափել ոստիկաններին՝ հայտարարելով իշխանությունը գրավելու մասին: Ավելի ուշ երկրի իշխանությունները հայտարարել են հեղաշրջումը տապալելու և ավելի քան 1500 մարդ ձերբակալելու մասին:
