Թուրքիան հեղափոխություններից շատ է տուժել. Քըլըչդարօղլու
Թուրքիան հեղափոխություններից շատ է տուժել եւ մենք չենք ուզում, որ այդ դժվարությունները նորից կրկնվեն: Այս մասին hurriyet-ին հայտնել է Թուրքիայում ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն:«Բոլորը պետք է շատ լավ իմանան, որ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը ընդունում է մեր ժողովրդի ազատ կամքը, որը մեր ժողովրդավարության անկյունաքարն է»,-նշել է նա
